FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  135

Երեխաների խնամակալները (հոգաբարձուները).
1. Երեխաների խնամակալներ (հոգաբարձուներ) կարող են նշանակվել միայն չափահաս գործունակ անձինք՝ իրենց համաձայնությամբ.
2. Երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելիս հաշվի են առնվում խնամակալի (հոգաբարձուի) բարոյական և անձնական այլ հատկանիշներ, խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունները կատարելու նրա ունակությունները, խնամակալի (հոգաբարձուի) և երեխայի փոխհարաբերությունները, երեխայի նկատմամբ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիքի անդամների վերաբերմունքը՝ հաշվի առնելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի կամ խնամակալ կամ հոգաբարձու դառնալ ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքները, երեխայի կարծիքը և ելնելով երեխայի լավագույն շահերից.
3. Խնամակալ (հոգաբարձու) չեն նշանակվում քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ հիվանդ անձինք, կյանքի և առողջության նկատմամբ դիտավորյալ հանցագործություններ կատարած անձինք, խնամակալների (հոգաբարձուների) պարտականություններից հեռացված անձինք, ծնողական իրավունքներից զրկված անձինք, ծնողական սահմանափակ իրավունքներով անձինք, նախկին որդեգրողները, եթե որդեգրումը վերացվել է նրանց մեղքով, ինչպես նաև այն անձինք, ովքեր առողջական վիճակով չեն կարող իրականացնել երեխայի դաստիարակության պարտականությունը.
4. Խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը և խնամակալությունը կամ հոգաբարձությունը դադարեցնելը, խնամակալին կամ հոգաբարձուին ներկայացվող պահանջները, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները կատարելու նրա ունակությունները գնահատելու չափորոշիչները, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու վեճի կամ անհամաձայնության դեպքում դրանց լուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: