Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 313 Վճարման կարգադրությունը վերացնելը. 1. Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վճարման կարգադրությունը վերացնելու մասին, եթե` 1) պարտապանի կողմից դիմումն ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում ներկայացվել է առարկություն. 2) պարտապանը կատարել է վճարման պահանջը. 3) անհնարին է դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելը. 2. Վճարման կարգադրության վերաբերյալ առարկություն ստացվելու կամ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության հիմքով վճարման կարգադրությունը վերացնելու որոշմամբ առաջին ատյանի դատարանը դիմողին պարզաբանում է իր պահանջները ընդհանուր հայցային վարույթի կարգով ներկայացնելու իրավունքի մասին: |