Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 365 Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոնները կամ պահանջները խախտելը. 1. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որն այդ համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց մուտք գործելու թույլտվություն ունի, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորման վրա պահվող, օրենքով պահպանվող տվյալի փոփոխություն, պատճենահանում, ոչնչացում, վնասում կամ ուղեփակում (մեկուսացում) կամ համակարգչային սարքավորման աշխատանքի խաթարում՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար կամ աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ պատճենահանում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: |