Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 36 Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները. 1. Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողություն են իրականացնում իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների, բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված պահպանման ենթակա նորմերի կատարման նկատմամբ և հայտնաբերված իրավախախտումների մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղյակ պահում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար. 2. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն են իրականացնում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ և խախտման դեպքեր հայտնաբերելիս կամ նկատելիս տեղյակ են պահում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար. 3. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանումը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է ստուգում և ստուգման արդյունքների մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին: Ստուգումն սկսելու մասին տեղյակ է պահվում համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, որի ներկայացուցիչը կարող է մասնակից դառնալ ստուգումներին. 4. Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողություն են իրականացնում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հետ համաձայնեցված և իրենց հաստատած բնապահպանական համայնքային ծրագրերին համապատասխան միջոցառումների կատարման նկատմամբ և ընթացքի մասին պարբերաբար պատշաճ ձևով տեղեկացնում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 36 5. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանումները սույն օրենքով սահմանված կարգով ստուգում են տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների կողմից բնապահպանական օրենսդրության նորմերի կատարումը և կայացված որոշումների մասին սույն օրենքի 27-րդ, 28-րդ և 29-րդ հոդվածներով սահմանված կարգով տեղյակ պահում համայնքի ղեկավարին: |