Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 73 Հարկադրական լիցենզիայի տրամադրման պայմանները. 1. Սույն օրենքի 72-րդ հոդվածի համաձայն` հարկադրական լիցենզիան տրամադրվում է հետևյալ պայմաններով. 1) սահմանափակ ժամկետով ու ծավալով` ելնելով լիցենզիա տալու նպատակից. 2) պետք է լինի միայն ոչ բացառիկ. 3) չի կարող փոխանցվել երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխանցումն իրականացվում է այն կազմակերպության կամ արտադրության հետ, որին տրամադրված է հարկադրական լիցենզիան. 4) հիմնականում տրամադրվում է ներքին շուկայի պահանջարկն ապահովելու համար, բացառությամբ, սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, մրցակցության սահմանափակման պրակտիկան շտկելու համար տրամադրվող հարկադրական լիցենզիաների. 2. Եթե արտոնագիրը (այսուհետ` «երկրորդ արտոնագիր») չի կարող օգտագործվել առանց այլ արտոնագրի (այսուհետ` «առաջին արտոնագիր») խախտման, ապա «առաջին արտոնագրի» հարկադրական լիցենզիա ստանալու համար, ի լրումն սույն հոդվածի 1-ին մասում բերված պայմանների, անհրաժեշտ է, որ` 1) գյուտը, որը պահպանված է «երկրորդ արտոնագրով», «առաջին արտոնագրով» պահպանված գյուտի համեմատությամբ ապահովի ավելի մեծ տնտեսական կարևորության տեխնիկական առավելություն. 2) «երկրորդ արտոնագրի» արտոնագրատիրոջ դիմումը լիցենզային պայմանագրի համար մերժված լինի «առաջին արտոնագրի» արտոնագրատիրոջ կամ բույսի սորտի իրավատիրոջ կողմից. 3) «առաջին արտոնագրի» արտոնագրատերն ընդունելի պայմանների դեպքում «երկրորդ արտոնագրով» պահպանվող գյուտի օգտագործման համար ունենա փոխադարձ լիցենզիայի իրավունք. 4) «առաջին արտոնագրով» պահպանվող գյուտի օգտագործման իրավունքը հարկադրական լիցենզիա ստացած անձը փոխանցում է միայն կազմակերպության այն մասի հետ, որտեղ իրականացվում է նշված գյուտի օգտագործումը. 3. Դատական ակտով հարկադրական լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում, եթե` 1) դրան հանգեցնող հանգամանքները վերացված են, իսկ դրանց կրկնվելը քիչ հավանական է. 2) հարկադրական լիցենզիան ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պահպանվող գյուտի օգտագործման համար լիցենզառուն չի ձեռնարկել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 73 4. Կիսահաղորդչային տեխնոլոգիաների դեպքում հարկադրական լիցենզիան կարող է տրամադրվել միայն պետությանը` բացառապես ոչ առևտրային օգտագործման համար, ինչպես նաև դատական կամ վարչական ընթացակարգերով ճանաչված մրցակցության սահմանափակման պրակտիկան շտկելու համար. 5. Հարկադրական լիցենզիա կարող է տրամադրվել նաև դեղագործական արտադրանքին վերաբերող գյուտի օգտագործման համար` հետագա արտահանման համար արտադրանք արտադրելու նպատակով. 6. Եթե սելեկցիոները չի կարող բույսի սորտի նկատմամբ իրավունք ձեռք բերել` առանց խախտելու ավելի վաղ առաջնություն ունեցող գյուտի արտոնագիրը, ապա կարող է դիմել արտոնագրով պահպանվող գյուտի ոչ բացառիկ օգտագործման հարկադրական լիցենզիա ստանալու համար այն ծավալով, որն անհրաժեշտ է պահպանվող բույսի սորտի օգտագործման համար. 7. Եթե կենսատեխնոլոգիական գյուտի արտոնագրատերը չի կարող գյուտն օգտագործել` առանց խախտելու բույսի սորտի նկատմամբ ավելի վաղ իրավունքը, ապա նա կարող է դիմել այդ իրավունքով պահպանվող բույսի սորտի օգտագործման հարկադրական ոչ բացառիկ լիցենզիա ստանալու համար. 8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում նշված հարկադրական լիցենզիաները տրամադրվում են` կիրառելով սույն օրենքի 72-74-րդ հոդվածների դրույթները մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis): |