FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  17

Ծառայողական քննությունը.
1. Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննություն անցկացնելիս սահմանափակվում է ծառայողական քննություն նշանակելու դեպքի և ծառայողական քննություն նշանակելու մասին իրավական ակտով սահմանված պարզաբանման ենթակա հարցերի և հանգամանքների ստուգմամբ և քննությամբ.
2. Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները գնահատում է իր ներքին համոզմունքով՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումով.
3. Ծառայողական քննություն իրականացնող անձի հետևությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա: Այդ հետևությունները պետք է հիմնավորվեն ծառայողական քննությամբ հավաքված և հավաստի տվյալների բավարար ամբողջությամբ.
4. Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը.
5. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը՝ սույն օրենքի կարգավորումներին համապատասխան։