Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 94 Անչափահասների քրեական պատասխանատվությունը և նրանց նկատմամբ նշանակվող պատժի նպատակները. 1. Սույն օրենսգրքի իմաստով՝ հանցանք կատարած անչափահաս է համարվում հանցագործության պահին 14 տարին լրացած, սակայն 18 տարին չլրացած անձը. 2. Հանցանք կատարած անչափահասը քրեական պատասխանատվության է ենթարկվում սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան` հաշվի առնելով սույն բաժնով նախատեսված կանոնները. 3. Հանցանք կատարած անչափահասի նկատմամբ կարող են նշանակվել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց, անվտանգության միջոց կամ պատիժ, իսկ դատարանի կողմից պատժից ազատվելու դեպքում նա կարող է տեղավորվել անչափահասների վերականգնողական հաստատությունում. 4. Պատժի ընդհանուր նպատակներից բացի, հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատիժը նպատակ է հետապնդում ապահովելու նրա ֆիզիկական, հոգեկան, հոգևոր, բարոյական և սոցիալական բնականոն զարգացումը, դաստիարակելու նրան և պաշտպանելու այլ անձի բացասական ազդեցությունից: |