Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 27.1 Ռիսկի ստանձնումը. 1. Ներդրողների շահերի պաշտպանության կամ ֆինանսական կայունության կամ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով սահմանում է՝ 1) ակտիվի կամ դրա հետ կապված՝ ստանձնման ենթակա ռիսկի տեսակները. 2) չափանիշներ, որոնց բավարարող ռիսկերը կարող են ստանձնվել. 3) ստանձնվող ռիսկի հիման վրա թողարկվող արժեթղթերի նկատմամբ պահանջները. 4) ակտիվի հետ կապված ռիսկի փոխանցման պայմանագրի պարտադիր պայմանները: |