FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  37.3

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանությունը. Ստորերկրյա ջրերի պահպանությունն արտաքին գործոններից պայմանավորված է ջրատար հորիզոնների բնական պաշտպանվածության աստիճանով՝
    1) պաշտպանված.
    2) պայմանական պաշտպանված.
    3) չպաշտպանված: Պայմանական պաշտպանված կամ չպաշտպանված աստիճանի ստորերկրյա ջրերը աղտոտումից պահպանելու համար անհրաժեշտ է մշակել ստորերկրյա ջրերի լիարժեք պահպանության միջոցառումների իրականացման ծրագիր, որն էլ պետք է ներառվի տվյալ ջրավազանային կառավարման պլանում: Ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանության հիմնական պահանջներն են`
    1) ջրաերկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրության հիման վրա ստորերկրյա ջրային ռեսուրսի քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը.
    2) ստորերկրյա ջրային ռեսուրսի ինքնակամ օգտագործման արգելումը.
    3) ստորերկրյա ջրային ռեսուրսի շարժի հավաստի հաշվառման ապահովումը.
    4) ստորերկրյա ճնշումային ջրերի բնական պաշտպանվածության գնահատումը գրունտային և ճնշումային ջրերի վերականգնված մակարդակների հարաբերությամբ և ջրամերժ շերտի հաստությամբ: Ստորերկրյա քաղցրահամ ջրերը սպառումից պահպանելու նպատակով՝
    1) պարբերաբար՝ ըստ ստորերկրյա ջրային ռեսուրսների առանձնահատկության, իրականացնել ջրաերկրաբանական մոնիտորինգ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ ջրաերկրաբանական ուսումնասիրություններ.
    2) մշակել ստորերկրյա ջրերի սպառումը բացառող միջոցառումների իրականացման ծրագիր.
    3) լուծարել կամ կոնսերվացնել ինքնաթափ չօգտագործվող ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատանցքերը.
    4) հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունն իրականացնել փակ շրջանառու համակարգով: Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը սահմանում է Կառավարությունը։