Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 65 Ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու հարցի լուծումը. 1. Ինքնաբացարկը, բացարկը կամ վարույթին մասնակցելուց ազատելու միջնորդությունն իր իրավասության սահմաններում լուծում է վարույթն իրականացնող մարմինը: Համապատասխան անձը վարույթին մասնակցելուց կարող է ազատվել նաև վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ. 2. Ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու վերաբերյալ կայացվում է որոշում, որի պատճենն ուղարկվում է տվյալ վարույթի մասնակիցներին. 3. Ինքնաբացարկ հայտնած դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք ենթակա են բառացի արձանագրման: Եթե ինքնաբացարկ հայտնած դատավորը գտնում է, որ կարող է տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, ապա իրավասու է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ համաձայնում են անտեսել դատավորի ինքնաբացարկը, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորը շարունակում է դատական վարույթը. 4. Դատավորին հայտնված բացարկը լուծում է տվյալ դատավորը: Եթե բացարկ է ներկայացվել կոլեգիալ կազմով վարույթ իրականացնող մեկից ավելի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իր բացարկի հարցը. 5. Մինչդատական վարույթում դատախազին հայտնված բացարկը լուծում է վերադաս դատախազը, իսկ դատական վարույթում՝ համապատասխան դատարանը. 6. Քննիչին, քննչական մարմնի ղեկավարին, հետաքննիչին կամ հետաքննության մարմնի պետին հայտնված բացարկը լուծում է հսկող դատախազը. 7. Պաշտպանին, տուժողի կամ գույքային պատասխանողի լիազոր ներկայացուցչին, վկայի փաստաբանին, մեղադրյալի, տուժողի, գույքային պատասխանողի կամ վկայի օրինական ներկայացուցչին վարույթին մասնակցելուց ազատելու հարցը լուծում է վարույթն իրականացնող մարմինը. 8. Փորձագետին կամ թարգմանչին հայտնված բացարկը լուծում է վարույթն իրականացնող մարմինը. 9. Ընթերակային հայտնված բացարկը լուծում է ապացուցողական գործողություն կատարող անձը, իսկ դատական նիստի քարտուղարին հայտնված բացարկը` դատարանը: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 65 10. Մեկից ավելի անձանց միաժամանակ հայտնված բացարկների դեպքում առաջնահերթության կարգով լուծվում է այն անձին հայտնված բացարկը, որն իրավասու է լուծելու մյուսների բացարկի հարցը. 11. Այն դեպքում, երբ վարույթին մեկից ավելի անձանց միաժամանակյա մասնակցությունը բացառվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների պատճառով, վարույթին մասնակցելուց ազատվում է այն անձը, որը մյուսներից ուշ է ձեռք բերել վարույթին ներգրավված անձի կարգավիճակ, բացառությամբ օրինական ներկայացուցչի: |