FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Հաշվետու ժամանակահատվածը.
1. Հաշվետու ժամանակահատված է համարվում հաշվետու տարին և միջանկյալ հաշվետու ժամանակահատվածը.
2. Հաշվետու տարին տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածն է: Նոր ստեղծված կազմակերպության համար առաջին հաշվետու տարի է համարվում կազմակերպության գրանցման (հաշվառման) օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը: Հաշվետու տարվա համար պարտադիր կազմվում են տարեկան ֆինանսական հաշվետվություններ: Օրացուցային տարվա ընթացքում գործունեությունն առանց իրավահաջորդության դադարեցրած կազմակերպության համար վերջին հաշվետու տարի է համարվում տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև գործունեության դադարեցման նպատակով համապատասխան դիմումը ռեգիստր մուտք լինելու օրն ընկած ժամանակահատվածը.
3. Միջանկյալ հաշվետու ժամանակահատվածը տարուց փոքր ժամանակահատված է: Միջանկյալ հաշվետու ժամանակահատվածի համար միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ կազմվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում: