FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների իրականացումը, ապահովումը, խթանումը և ազատությունների պաշտպանությունը.
1. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի իրավունքների իրականացման ու պարտականությունների կատարման համար կարող են սահմանվել առավել բարենպաստ պայմաններ ստեղծող հատուկ միջոցներ՝ մյուսների հետ համահավասար հնարավորություններ ապահովելու նպատակով: Հատուկ միջոցները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ համահավասար հնարավորություններ ապահովելուն, չեն կարող դիտարկվել որպես խտրականություն, եթե դրանք համաչափ են, նպատակահարմար ու անհրաժեշտ՝ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար.
2. Պետությունն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և աջակցում է դրանց լիակատար իրականացմանը՝ առանց հաշմանդամության հիմքով որևէ խտրականության, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով, ուղղակիորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով արդյունավետ ու լիարժեք մասնակցությունը քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ քվեարկելու և ընտրվելու նրանց իրավունքը և հնարավորությունը.
3. Հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող բոլոր ոլորտների ծրագրերում, գործողություններում և այլ միջոցառումներում պետությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը և առաջնորդվում է դրանց առավելագույն պաշտպանության անհրաժեշտությամբ: Երեխայի կարծիքը ենթակա է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության՝ հաշվի առնելով երեխաների զարգացող կարողությունները: Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց առողջական վիճակին և տարիքին համապատասխան աջակցության տրամադրումը՝ իրենց իրավունքներն իրականացնելու համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

4. Ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները) վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից.
5. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած՝ ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ պետական բյուջեից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ՝ ուսման վարձի փոխհատուցում).
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ուսման վարձի փոխհատուցում չի կատարվում, եթե ուսումնառության ընթացքում ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով նրանց ֆունկցիոնալության ծանր կամ խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում չի սահմանվել.
7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի փոխհատուցմամբ առկա (ստացիոնար) ձևով ուսուցանող՝ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք շարունակում են ստանալ փոխհատուցում պետական բյուջեի միջոցներից, եթե ուսումնառության ընթացքում ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով նրանց սահմանվել է առնվազն միջին աստիճանի սահմանափակում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

8. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորողները ստանում են ուսման վարձի փոխհատուցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, եթե ուսումնառության ընթացքում ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով նրանց սահմանվել է ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի, իսկ երեխաների դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում.
9. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով սահմանված հիմքերով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի փոխհատուցմամբ առկա (ստացիոնար) ձևով ուսուցանող՝ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում ստանում են կրթաթոշակ՝ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունենալու ամբողջ ժամանակահատվածում՝ անկախ ստացվող այլ նպաստներից, թոշակներից կամ այլ դրամական վճարումներից.
10. Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն այլ անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակին և չափանիշներին համապատասխանող բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով.
11. Ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ունեն անվճար դեղեր ստանալու իրավունք: Անվճար բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ դեղեր տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը.
12. Պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովում է արդարադատության մատչելիության իրավունքի իրականացումը՝ դատական գործընթացներին նրանց մասնակցությունը ապահովելու համար ստեղծելով մատչելի պայմաններ և տրամադրելով անհրաժեշտ հարմարեցումներ.
13. Պետությունը ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ միջոցներ՝ կանխելու հաշմանդամություն ունեցող անձանց խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

14. Պետությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և ապահովությունը արտակարգ իրավիճակներում: Հատուկ միջոցները և դրանց իրականացման պայմանները սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.
15. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց համայնքում ապրելու, հանրությանը հասանելի ծառայություններից օգտվելու իրավունքը, այդ թվում՝ մյուսների հետ համահավասար հիմունքներով ընտրություն կատարելու հնարավորությամբ, ինչպես նաև համայնքից չմեկուսացվելու իրավունքը՝ համապատասխան ծառայություններ մատուցելու միջոցով (այդ թվում՝ անհատական աջակցություն, տնային սպասարկում և այլն).
16. Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների շահերն ու իրավունքները համակարգված ձևով պետք է ընդգրկվեն կանանց, մանկության և հաշմանդամության վերաբերյալ ազգային ռազմավարություններից բխող, ինչպես նաև ոլորտային բարեփոխումներին միտված գործողությունների ծրագրերում.
17. Հաշմանդամություն ունեցող անձինք ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար նախատեսված վայրերում ապահովվում են համապատասխան պայմաններով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, համալիր ծրագրի համաձայն: Ազատազրկման վայրում և նախնական կալանքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են անհրաժեշտ իրավաբանական, բժշկական, սոցիալ-հոգեբանական օգնություն և տեղեկություններ՝ իրենց համար մատչելի եղանակով, ինչպես նաև իրականացվում են այդ անձանց սոցիալական ներառմանն ուղղված համապատասխան միջոցառումներ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
18. Հաշմանդամություն ունեցող անձինք ամուսնության և ընտանեկան հարաբերությունները լիարժեքորեն իրականացնելու նպատակով իրավունք ունեն՝
    1) ազատ և լիակատար համաձայնության հիման վրա ամուսնանալու և ընտանիք կազմելու.
    2) ազատ և պատասխանատու որոշումներ կայացնելու երեխաների թվի և նրանց ծնվելու ժամկետների մասին, ստանալու մատչելի տեղեկություններ վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման վերաբերյալ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

3) խնամակալության, հոգաբարձության, խնամատարության ու երեխաների որդեգրման, աջակցություն ստանալու ծնողական պարտականությունները կատարելու ընթացքում.
19. Պետությունը ձեռնարկում է միջոցներ, որպեսզի երեխան չբաժանվի (չառանձնացվի) հաշմանդամություն ունեցող ծնողից (ծնողներից) նրա (նրանց) հաշմանդամության պատճառով՝ ծնողի (ծնողների) կամքին հակառակ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
20. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական ձևից) յուրաքանչյուրն իր մասով ապահովում են աշխատողների վերապատրաստումը և (կամ) ուսուցումը և (կամ) վերաորակավորումը, տեսական և գործնական գիտելիքների տրամադրումը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների կարգավորման ժամանակակից մոտեցումների ու սկզբունքների, մատուցվող ծառայությունների, էթիկայի կանոնների, հավասար հնարավորությունների, մատչելի պայմանների ու այլ գործընթացների վերաբերյալ: