FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  711

Աշխատանքը պատվիրատուի նյութերի օգտագործմամբ կատարելը.
1. Կապալառուն պարտավոր է պատվիրատուի տրամադրած նյութերն օգտագործել խնայողաբար, աշխատանքի ավարտից հետո պատվիրատուին հաշվետվություն ներկայացնել այդ նյութերը ծախսելու մասին, ինչպես նաև նրան վերադարձնել դրանց մնացորդը կամ իր մոտ մնացած չօգտագործված նյութի արժեքի հաշվառմամբ` պատվիրատուի համաձայնությամբ, նվազեցնել աշխատանքի գինը.
2. Եթե պատվիրատուի տրամադրած նյութերի թերությունների պատճառով աշխատանքի արդյունքը ձեռք չի բերվել կամ ձեռք բերված արդյունքը եղել է այնպիսի թերություններով, որոնք այն դարձնում են կապալի պայմանագրով նախատեսված օգտագործման, իսկ կապալի պայմանագրում նման պայմանի բացակայության դեպքում` սովորական օգտագործման համար ոչ պիտանի, կապալառուն իր կատարած աշխատանքի դիմաց իրավունք ունի պահանջել վարձատրություն.
3. Կապալառուն սույն հոդվածի 2-րդ կետում նշված իրավունքը կարող է իրականացնել, եթե ապացուցում է, որ նյութերի թերությունները չէին կարող իր կողմից հայտնաբերվել այդ նյութերի պատշաճ ընդունման դեպքում: