FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանի վարումը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյան (այսուհետ՝ էլեկտրոնային գրանցամատյան), որը բաղկացած է լիազոր մարմինների կողմից վարվող՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից.
2. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյաններում նշվում են`
    1) իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.
    2) իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման վայրը.
    3) գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե օրենքի համաձայն՝ ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում).
    4) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը կամ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիան և համարը.
    5) գործունեության տեսակը.
    6) ծանուցման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.
    7) տեղեկություններ՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ դադարեցման մասին.
    8) հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը.
    9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ: 10)