Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 17 Հայաստանի Հանրապետության պետական և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ. 1. Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման նկատմամբ գանձապետարանն իրականացնում է նախնական հսկողություն, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2. Նախնական հսկողության շրջանակներում, նախքան պետական հիմնարկների անվամբ բացված գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների ելքագրումը, գանձապետարանում գնահատվում է պետական հիմնարկների կողմից իրականացվող ֆինանսական գործառույթների համապատասխանությունը` բյուջեների կատարման գործընթացը կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ ակտերով սահմանված պահանջներին: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում պետական հիմնարկների անվամբ բացված գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների ելքագրումը ժամանակավորապես դադարեցվում է, որից հետո` ա) պետական հիմնարկների համար արձանագրված անհամապատասխանությունը վերջիններիս կողմից չկարգավորելու դեպքում գլխավոր գանձապետը հայտնում է լիազոր մարմնի ղեկավարին, որը տալիս է ցուցում հետագա գործողությունների մասին. բ) համայնքների կողմից ստեղծված հիմնարկների համար գանձապետարանը տեղյակ է պահում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, որն ապահովում է անհամապատասխանության շտկումը: |