Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ. 1. Լիազորված մարմինը պարբերաբար հրատարակում է սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագիրը: Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով սույն մասով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև հայտարարված սելեկցիոն նվաճման նորության վերաբերյալ առարկությունները և հայտատուի ներկայացրած գրավոր հերքումները մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա տասը տեղադրվում են լիազորված մարմնի պաշտոնական կայքում և համարվում են պաշտոնապես հրապարակված տեղեկություններ: Սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են հետևյալ տեղեկությունները. ա) արտոնագրի և օգտագործման թույլտվության խնդրարկման հայտերը. բ) սելեկցիոն նվաճումների հավանություն ստացած անվանումները. գ) տվյալներ հայտատուների և հեղինակների մասին. դ) հայտերի վերաբերյալ որոշումները. ե) արտոնագիր տալու, արտոնագիրն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումները. զ) սելեկցիոն նվաճման իրավական պահպանության վերաբերյալ ընդունված որոշումները. 2. Արտոնագրման հայտերի և դրանց մասին ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ արտոնագրային հայտերի նյութերին: |