Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության սկզբունքները. 1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով․ 1) ինքնակարգավորվող կազմակերպությունների անկախություն պետական մարմիններից, պատվիրատուներից և շահառուներից. 2) ինքնակարգավորման գործընթացների թափանցիկություն. 3) ինքնակարգավորման գործընթացների անկախ և կայուն ֆինանսավորման ապահովվածություն. 4) պատվիրատուների և շահառուների նկատմամբ ինքնակարգավորվող կազմակերպության անդամների պատասխանատվության ապահովում. 5) կազմակերպության անդամների կողմից գնահատման գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների, ինչպես նաև վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով գնահատողների ինքնակարգավորման կազմակերպության կազմակերպական համակարգում մասնագիտական օղակների առկայության ապահովում։ |