Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 63 Կառավարչի տնօրենների խորհուրդը. 1. Կառավարիչը պարտավոր է ձևավորել տնօրենների խորհուրդ (այսուհետ` խորհուրդ)` բաղկացած առնվազն երեք անձից (բացի սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 50-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ֆոնդի մասնակիցների ներկայացուցիչներից), որի բացառիկ իրավասությանը, ի լրումն տվյալ կազմակերպաիրավական ձևի իրավաբանական անձի խորհրդին օրենքով վերապահված հարցերի, պատկանում է` 1) սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի ստեղծման և (կամ) դրա կառավարման մասին որոշման կայացումը` կորպորատիվ ֆոնդի հիմնադիրների ժողովին (հիմնադրին) ներկայացնելով ֆոնդի կառավարման պայմանագրի նախագիծը. 2) կառավարչի ստեղծած (նրա կողմից կառավարվող) պայմանագրային ֆոնդի կանոնների և դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների հաստատումը. 3) կառավարչի` որպես ֆոնդի նոր կառավարիչ հանդես գալու դեպքում այդ ֆոնդի կանոնների ընդունումը. 4) կառավարչի ստեղծած (նրա կողմից կառավարվող) պայմանագրային ֆոնդի պահառության պայմանագրի կնքման և դրա գործողության դադարեցման, ինչպես նաև պահառության պայմանագրի` պահառուի հետ փոխհամաձայնեցված փոփոխության մասին որոշման կայացումը. 5) կառավարչի կողմից կառավարվող պայմանագրային ֆոնդի միացման և դադարեցման մասին որոշումների կայացումը. 6) սույն օրենքով նախատեսված դեպքում ֆոնդի կառավարման պայմանագրից միակողմանի հրաժարման մասին որոշման կայացումը. 7) սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով կորպորատիվ ֆոնդի ժողովի իրավասությանը վերապահված հարցերով առաջարկությունների ներկայացումը կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի ժողով. 8) սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի ժողովի իրավասությանը վերապահված հարցերով ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) առնվազն երկու տոկոսի սեփականատեր ֆոնդի մասնակցի (մասնակիցների)` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացված առաջարկությունների վերաբերյալ այդ օրենքով սահմանված կարգով որոշման կայացումը և ֆոնդի ժողովի օրակարգի հաստատումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 63 9) կառավարչի կողմից կառավարվող վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական իրավական ձև ունեցող ֆոնդի վերաբերյալ սույն օրենքով կորպորատիվ ֆոնդի ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերով որոշումների կայացումը. 9.1) կառավարչի ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերի (բացառությամբ կառավարչի խորհրդի գործունեությունը կարգավորող փաստաթղթերի) հաստատումը. 10) սույն օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը. 2. Կառավարչի կողմից փակ պայմանագրային ֆոնդին վերաբերող` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված հարցերով որոշումներ կայացվելու դեպքում նախքան սույն օրենքով նախատեսված համապատասխան գրանցման (համաձայնության տրամադրման) միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելը այդ որոշումները պետք է ստանան ֆոնդի ժողովի համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 63 3. Կառավարչի խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում են կառավարչի կանոնադրությամբ: Կառավարչի խորհրդում ընդգրկվում է նաև կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի ընտրած մեկական ներկայացուցիչ (բացառությամբ այն ֆոնդերի, որոնց կանոններով (կանոնադրությամբ) սահմանված է, որ այդպիսի ներկայացուցիչ չի ընտրվում, ինչպես նաև այն պայմանագրային ֆոնդերի, որոնցում ֆոնդի ժողով չի գումարվում), որոնք խորհրդի նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով, բացառությամբ, եթե դրանցում լուծվում են այն ֆոնդի հետ կապված կամ նրա շահերին առնչվող հարցեր, որի ներկայացուցիչն է խորհրդի տվյալ անդամը: Այդպիսի նիստերին վերջինս մասնակցում է խորհրդի մյուս լիարժեք անդամներին հավասար ձայնի իրավունքով: Կառավարչի խորհուրդը կարող է որոշում ընդունել խորհրդի նիստին (դրա որոշակի մասին) սույն մասով նախատեսված ֆոնդի մասնակիցների ներկայացուցիչների մասնակցությունը սահմանափակելու վերաբերյալ, եթե դրանում բացահայտվելու են կառավարչի համար առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ: Ընդ որում, կառավարչի խորհրդում համապատասխան ֆոնդի մասնակիցների ներկայացուցիչների բացակայությամբ չի կարող որոշում ընդունվել տվյալ ֆոնդի հետ կապված կամ նրա շահերին առնչվող հարցերի վերաբերյալ, եթե այդպիսի բացակայությունը պայմանավորված է սույն մասով նախատեսված մասնակցության սահմանափակումը կիրառելու մասին խորհրդի որոշմամբ: Սույն մասով նախատեսված ֆոնդի մասնակիցների ներկայացուցիչների վարձատրությունն իրականացվում է համապատասխան ֆոնդի միջոցների հաշվին` ֆոնդի ժողովի սահմանած պայմաններով: |