Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 45 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության մասնաճյուղը և ներկայացուցչությունը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնել մասնաճյուղ և ներկայացուցչություն` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով. 2. Ներդրումային ընկերության մասնաճյուղը ներդրումային ընկերության` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և ներդրումային ընկերության գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է ներդրումային ընկերության տված լիազորությունների սահմաններում և նրա անունից ներդրումային ծառայություններ է մատուցում: Մասնաճյուղը կարող է մատուցել միայն այն ներդրումային ծառայությունները, որոնց մատուցման համար ներդրումային ընկերությունը ստացել է լիցենզիա. 3. Ներդրումային ընկերության ներկայացուցչությունը ներդրումային ընկերության` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և ներդրումային ընկերության գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը ներկայացնում է ներդրումային ընկերությունը, ուսումնասիրում է արժեթղթերի շուկան, ներդրումային ընկերության անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունը ներդրումային ծառայություններ մատուցելու իրավունք չունի. 4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից՝ ներկայացնելով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ հետևյալ փաստաթղթերը՝ 1) ներդրումային ընկերության միջնորդագիրը. 2) ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնի որոշումը կամ դրա արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղ ստեղծելու մասին. 3) ստեղծվող մասնաճյուղի կանոնադրությունը. 4) ստեղծվող մասնաճյուղի ղեկավարների գործունեության վերաբերյալ տեղեկանք. 5) ստեղծվող մասնաճյուղի գործարար ծրագիրը. 6) մասնաճյուղին տարածք տրամադրելու, ինչպես նաև մասնաճյուղի տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարություն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 45 7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր. 5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչություն գրանցելու համար ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ հետևյալ փաստաթղթերը՝ 1) ներդրումային ընկերության միջնորդագիրը. 2) ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնի որոշումը կամ դրա արձանագրությունից քաղվածք` ներկայացուցչություն ստեղծելու մասին. 3) ներկայացուցչության կանոնադրությունը. 4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր. 6. Սույն հոդվածով նախատեսված միջնորդագիրը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցում է մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը և տալիս է գրանցման վկայական, իսկ գրանցումը մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ներդրումային ընկերությանը. 7. Կենտրոնական բանկը մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիս կողմից մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար. 8. Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության դադարեցման, ներառյալ՝ ժամանակավոր դադարեցման կարգը, պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ դադարեցնել կամ ժամանակավորապես դադարեցնել մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունը, եթե մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության դադարեցումը կարող է վտանգել հաճախորդների շահերը: |