FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  46

5) շաքարի պարունակությունը և այն արտահայտող ավանդական տերմինը, ինչպես նաև երկրորդային խմորման բնույթի վերաբերյալ տեղեկատվություն, եթե մակնշվող արտադրանքը պղպջուն գինի է.
    6) տեղեկատվություն խաղողի բուրավետ սորտի մասին, եթե մակնշվող արտադրանքը խաղուն բուրավետ գինի է, և եթե տվյալ գինու պատրաստման համար օգտագործված խաղողների մեջ տվյալ սորտի պարունակության կշռային մասն առնվազն 85 տոկոս է.
    7) տարիքը կամ այն արտահայտող ավանդական նշանակումները՝ հայկական կոնյակների, բրենդիների և խաղողի հնացրած օղիների համար.
    8) աշխարհագրական նշումով գինիների և խաղողի օղիների համար՝ շշալցման վայրը.
    9) Հայաստանի Հանրապետությունում արտադրված բրենդիի մակնշման ժամանակ բրենդիի արտադրության մեջ օգտագործված` ներկրված սպիրտ պարունակող բաղադրամասերի քանակի և դրանց ծագման մասին տեղեկատվությունը.
3. Հայաստանի Հանրապետությունում արտադրված վերմուտների դեպքում թույլատրվում է «բուրավետացված գինի» նշումը փոխարինել «վերմուտ» նշմամբ.
4. Գինեգործական արտադրանքի մակնշման համար արգելվում է օգտագործել «Արարատ», «Արմավիր», «Արագածոտն», «Կոտայք», «Վայոց ձոր», «Սյունիք», «Լոռի», «Տավուշ» և «Երևան» բառերը պարունակող անվանումներ: Սույն դրույթը չի տարածվում հայկական կոնյակի և բրենդիի մակնշման վրա.
5. Հայաստանի Հանրապետությունում արտադրված բրենդիի մակնշման ժամանակ բրենդի անվանումը բոլոր երկրների համար մնում է անփոփոխ և արգելվում է բրենդի բառի հետ օգտագործել ապրանքի ծագումը բնութագրող որևէ նշում, այլ բառեր և (կամ) բառակապակցություններ.
6. Սույն օրենքի պահանջներով արտադրվող բրենդին պետք է ունենա առանձին ապրանքային անվանում, որը սահմանում է կառավարությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  46

Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինեգործական արտադրանքի մակնշմանը և շուկայահանմանը ներկայացվող պարտադիր պահանջները.
1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինեգործական արտադրանքի` սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մակնշման ժամանակ տարայի վրա զետեղվում են հետևյալ պարտադիր տեղեկությունները և նշանները՝ առևտրային անվանում պարունակող ապրանքային նշանը, հեղուկի ծավալը, սպիրտի փաստացի պարունակությունը, գինեգործական արտադրանքի դասը կամ տեսակը՝ ըստ սույն օրենքով սահմանված դասակարգման համակարգերի, այդ արտադրանքի օգտագործման հակացուցումները, պահման պայմանների մասին ցուցումներ, խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը, արտադրողի անունը և հասցեն, շշալցման ամսաթիվը և տարեթիվը, «Արտադրված է Հայաստանում» բառակապակցությունը.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պարտադիր տեղեկություններին ավելացվում են՝
    1) խաղողի քաղցուի, գինու, խաղողի բուրավետացված գինու, խաղողի գինուց ծագած բուրավետացված այլ ոգելից խմիչքների և խաղողի սովորական օղու համար՝ խաղողի բերքի տարեթիվը.
    2) աշխարհագրական նշումով գինիների համար՝ «Աշխարհագրական նշումով» բառակապակցությունը և (կամ) այդ բառակապակցությանը փոխարինող նշումը և (կամ) կախված ծագման խաղողագործական տարածաշրջանից` ներքոհիշյալ բառակապակցություններից որևէ մեկը՝ «Արարատի մարզի գինի», «Արմավիրի մարզի գինի», «Արագածոտնի մարզի գինի», «Կոտայքի մարզի գինի», «Վայոց ձորի մարզի գինի», «Սյունիքի մարզի գինի», «Լոռու մարզի գինի», «Տավուշի մարզի գինի» և «Երևանի գինի».
    3) աշխարհագրական նշումով խաղողի օղիների համար՝ «Աշխարհագրական նշումով» բառակապակցությունը և (կամ) այդ բառակապակցությանը փոխարինող նշումը և (կամ) կախված ծագման խաղողագործական տարածաշրջանից` ներքոհիշյալ բառակապակցություններից որևէ մեկը՝ «Արարատի մարզի խաղողի օղի», «Արմավիրի մարզի խաղողի օղի», «Արագածոտնի մարզի խաղողի օղի», «Կոտայքի մարզի խաղողի օղի», «Վայոց ձորի մարզի խաղողի օղի», «Սյունիքի մարզի խաղողի օղի», «Լոռու մարզի խաղողի օղի», «Տավուշի մարզի խաղողի օղի» և «Երևանի խաղողի օղի».
    4) խաղողի սորտի անվանումը, եթե տվյալ գինու պատրաստման համար օգտագործված խաղողների մեջ տվյալ սորտի պարունակության կշռային մասն առնվազն 85 տոկոս է.