FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Պետական պաշտոն զբաղեցրած անձի և նրա ընտանիքի անդամների կենսաթոշակ ստանալու իրավունքը.
1. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակող մարմին, և նրան նշանակվել է կենսաթոշակ.
2. Կենսաթոշակը նշանակվում է՝
    1) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-12.1-ին կետերում նշված պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.
    2) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ և 13-րդ կետերում նշված պետական պաշտոն զբաղեցրած անձի 65 տարին լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.
    3) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված պետական պաշտոն զբաղեցրած անձի հաշմանդամություն ունեցող ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.
    4) սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան գրանցման օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.
    5) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-4-րդ կետերով սահմանված 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո.
3. Սույն օրենքով կենսաթոշակը նշանակվում է ոչ ավելի վաղ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից: 4․ Սույն օրենքով կենսաթոշակը նշանակվում և վճարվում է, կենսաթոշակը վճարելը դադարեցվում և վերսկսվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է, կենսաթոշակից պահումները կատարվում են, ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում, հետ գանձվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

5. Պետական պաշտոն զբաղեցրած անձի՝ սույն օրենքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն.
6. Հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է այդ պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այս դեպքում կենսաթոշակը հաշվարկվում է այն հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակը հաշվարկելու՝ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, որից ազատվելու հիմքով վերականգնվում է անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով.
7. Սույն օրենքով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակող մարմինը, կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Կառավարությունը.
8. Սույն օրենքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է կենսաթոշակառուի՝ պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվելու դեպքում՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից՝ ստացված տեղեկատվության հիման վրա.
9. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված հանգամանքն ի հայտ գալու մասին տեղեկատվությունը կենսաթոշակ նշանակող մարմնին գրավոր տեղեկացնում է կենսաթոշակառուն՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

10. Կենսաթոշակառուն պարտավոր է կենսաթոշակ նշանակող մարմնին տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել կենսաթոշակի չափի նվազեցմանը կամ դրա վճարումը դադարեցնելուն: Սույն մասով սահմանված պարտականությունը չկատարելու հետևանքով կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները ենթակա են հետգանձման (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնման, բռնագանձման) օրենքով սահմանված կարգով: