FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  136

Շահութահարկի գումարի վճարումը.
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները Օրենսգրքի 130-րդ հոդվածի համապատասխանաբար 1-3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ.
2. Հարկային գործակալները Օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված և պահված շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին եկամուտների վճարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.
3. Հարկային գործակալի բացակայության դեպքում առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝ մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով Օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ.
4. Հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը գործունեության այդ տեսակների մասով յուրաքանչյուր ամսվա համար Օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շահութահարկը վճարում են մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ: