Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 287 Հարկ վճարողի հաշվառման համարը. 1. Հարկային մարմնում հաշվառվող հարկ վճարողին տրամադրվում է հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ), որը հանդիսանում է նրա նույնականացման կոդը. 2. ՀՎՀՀ-ն միակն է և ենթակա չէ փոփոխման: ՀՎՀՀ-ն չի կարող տրամադրվել այլ հարկ վճարողի. 3. Ֆիզիկական անձին տրամադրված ՀՎՀՀ-ն որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար հաշվառվելու դեպքում մնում է անփոփոխ: Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց կամ նոտարի գործունեության դադարեցումից հետո կրկին որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար հաշվառվելու դեպքում նրան տրամադրվում է իր նախորդ ՀՎՀՀ-ն, որը չի փոխվում նաև այն ժամանակ, երբ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեության դադարեցումից հետո հարկ վճարողը, որպես անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, հարկային մարմին է ներկայացնում հարկային հաշվարկներ. 4. ՀՎՀՀ-ն կազմված է ութանիշ թվից: ՀՎՀՀ-ի առաջին յոթ նիշը հանդիսանում է հերթական համար, ութերորդ նիշը ստուգիչ է և հաշվարկվում է նախորդ յոթ նիշերի հիման վրա: ՀՎՀՀ-ի ստուգիչ նիշի հաշվարկման բանաձևը սահմանում է հարկային մարմինը. 5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար բանկային հաշիվները բացվում են միայն ՀՎՀՀ-ի առկայության դեպքում: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար բանկային հաշիվների բացման վերաբերյալ հարկային մարմին տեղեկությունների տրամադրման կարգը սահմանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և հարկային մարմինը` համատեղ հրամանով: |