Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 ՊԱԼԱՏՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ. 1. Մարզային (այդ թվում` Երևան քաղաքի) առևտրաարդյունաբերական պալատ է հանդիսանում սույն օրենքով սահմանված կարգով և կամավոր անդամության հիման վրա մարզի տարածքում գրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԱԱՊ). 2. ԱԱՊ-ները սույն օրենքով սահմանված կարգով միավորվում և ստեղծում են իրենց ընդհանրական շահերը ներկայացնող Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ (այսուհետ` ՀՀ ԱԱՊ). 3. Առևտրաարդյունաբերական պալատների համակարգը (այսուհետ` պալատ (ներ)) ներառում է ՀՀ ԱԱՊ-ն և ԱԱՊ-ները, ինչպես նաև պալատների կողմից ստեղծված իրավաբանական անձանց. 4. Որևէ այլ կազմակերպություն իրավունք չունի իր անվանման մեջ օգտագործել «Առևտրի պալատ», «Արդյունաբերական պալատ», «Առևտրաարդյունաբերական պալատ», «ԱԱՊ» կամ «ՀՀ ԱԱՊ» բառակապակցությունները կամ պետական գրանցում ստանալ այդ անվանումներով. 5. ՀՀ ԱԱՊ-ը կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնց կարգավիճակը սահմանվում է ՀՀ ԱԱՊ-ի կանոնադրությամբ: ՀՀ ԱԱՊ-ի պատվավոր անդամները ՀՀ ԱԱՊ-ի որոշումների ընդունման գործընթացին կարող են մասնակցել միայն խորհրդակցական ձայնի իրավունքով: |