FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  25

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների դասային աստիճանները.
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.
    1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.
    2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.
    3) արդարադատության առաջին դասի խորհրդական.
    4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
    5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.
    6) առաջին դասի խորհրդական.
    7) երկրորդ դասի խորհրդական.
    8) երրորդ դասի խորհրդական.
2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով.
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մյուս դասային աստիճանները շնորհում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը.
4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ.
5. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 9-րդ և 14-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը կարող է զրկվել հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ: