Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 89 Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը. 1. Պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների արդյունքով գրավոր առաջարկներ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորները և խմբակցությունները. 2. Գրավոր առաջարկները ներկայացնելու համար ժամկետացանկով սահմանված ժամկետը լրանալուց հետո Կառավարությունը կարող է նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել առանց փոփոխության կամ իր նախաձեռնությամբ կամ գրավոր առաջարկների հիման վրա լրամշակելով. 3. Կառավարությունը լրամշակված նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում՝ կցելով Աշխատակարգով սահմանված կարգով կազմված ամփոփաթերթիկ. 4. Առաջարկները, որոնց վերաբերյալ Կառավարությունն ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են բյուջեի նախագծում: |