FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  21

Փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելը և ապացույցներ ձեռք բերելը.
1. Հարկադիր կատարողը կաշկանդված չէ կատարողական վարույթի մասնակիցների և իրավասու մարմինների ներկայացրած միջնորդություններով, դիրքորոշումներով, բացատրություններով ու ապացույցներով և օրենքով սահմանված իր լիազորությունների սահմաններում սեփական նախաձեռնությամբ ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ կատարողական վարույթի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու և ապացույցներ ձեռք բերելու համար.
2. Փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու նպատակով հարկադիր կատարողն իր լիազորությունների սահմաններում ձեռնարկում է համապատասխան միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում կատարողական վարույթի մասնակիցներին և այլ անձանց իր որոշմամբ պարտավորեցնում է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունների կատարումից.
3. Հարկադիր կատարողը կարող է անձամբ կամ իր ներգրաված անձանց միջոցով լուսանկարել, ձայնագրառել և տեսանկարահանել կատարողական գործողությունների ընթացքը՝ ապահովելով, որ կատարողական գործողությունների նման ամրագրումը հնարավորին չափ ամբողջապես արտացոլի դրանց բովանդակությունը։ Սույն մասով սահմանված կարգով ստացված նյութերը համարվում են ապացույցներ կատարողական վարույթով։ Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու կարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: