FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  136

Խնամակալությունը (հոգաբարձությունը) բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ.
1. Բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ խնամակալ (հոգաբարձու) չի նշանակվում։ Նրանց պարտականությունների կատարումը դրվում է այդ հաստատությունների կամ կազմակերպությունների ղեկավարների վրա.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խնամակալը (հոգաբարձուն) իրավունք չունի խոչընդոտելու ծնողների և մերձավոր այլ ազգականների հետ երեխայի շփվելուն, բացառությամբ, երբ նման շփումը չի համապատասխանում երեխայի լավագույն շահերին.
3. Խնամակալի (հոգաբարձուի) քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքով.
4. Խնամակալն ու հոգաբարձուն խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխայի նկատմամբ խնամակալության և հոգաբարձության պարտականությունները կատարում են անհատույց։