FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Հատուցման գումարների չափերը և վճարման պայմանները.
1. Հատուցման գումարները վճարվում են Հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 1-ից հետո հետևյալ նվազագույն չափերով.
    1) զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում`
    ա. պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողին՝ 82.000.000 դրամ,
    բ. պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին կամ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձին՝ 70.000.000 դրամ,
    գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին՝ 58.000.000 դրամ.
    2) առողջությանը պատճառված վնասի հետևանքով՝
    ա. պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի առաջին խմբի կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության դեպքում` 82.000.000 դրամ,
    բ. պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի առաջին խմբի կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության դեպքում` 70.000.000 դրամ,
    գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի առաջին խմբի կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության դեպքում` 58.000.000 դրամ,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

3) եթե զինծառայողի կապակցությամբ տեղի է ունեցել սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված Հատուցման դեպքը, ապա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով այլ բան ապացուցված չլինելու պարագայում համարվում է, որ զինծառայողն ունի 18 տարին չլրացած երեք կամ ավելի երեխա, նաև այն դեպքում, երբ առկա են սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված բոլոր հանգամանքները միաժամանակ, կամ առկա է սույն կետի «դ» ենթակետում նշված հանգամանքը`
    ա. երրորդ երեխան կենդանի ծնվել է Հատուցման դեպքը տեղի ունենալու օրը ներառող ամսվան հաջորդող ինն ամսվա ընթացքում,
    բ. բժշկական ախտորոշման տվյալներից հետևում է, որ ծնված երեխան սաղմնավորվել է մինչև Հատուցման դեպքը տեղի ունենալու օրը,
    գ. Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվան նախորդող` ոչ պակաս, քան ինն ամսվա ընթացքում անընդմեջ երեխայի մայրը հանդիսացել է զինծառայողի կինը, և Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ երեխայի մոր և զինծառայողի միջև ամուսնությունը դադարեցված չի եղել ամուսնալուծության հիմքով, և Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվան հաջորդող ինն ամսվա ընթացքում` որևէ ժամանակահատվածում, երեխայի մայրը կրկին ամուսնացած չի եղել,
    դ. եթե առկա են հատուցման գումար վճարելու` սույն օրենքով սահմանված բոլոր այլ հիմքերը, բացակայում են սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում կամ դրանցից մեկում նշված հանգամանքները, սակայն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ ծնված երեխան հանդիսանում է զինծառայողի երեխան.
4. Սույն հոդվածում նշված հատուցման գումարների չափերը Հիմնադրամի խորհրդի որոշմամբ կարող են ինդեքսավորման արդյունքներով ավելացվել՝ կախված Հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքներից.
5. Կախված Հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքներից՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կայացնել որոշում՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

1) հատուցման գումարների վճարումը նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված 20 տարվա ավարտից կամ, սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն, հատուցման գումարները վճարված համարվելուց կամ վճարումը դադարեցվելուց հետո շարունակելու վերաբերյալ: Սույն մասում նշված դեպքում վճարման ենթակա հատուցման գումարների չափը և վճարման ժամկետները սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.
    2) իր սահմանած որոշակի եղանակներով (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձևով օգնություն, այլ եղանակ), պայմաններով և ժամկետներում հատուցում վճարել նաև Հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել մինչև 2017 թվականի հունվարի 1-ը.
    3) Հիմնադրամի խորհրդի սահմանած որոշակի եղանակներով (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձևով օգնություն, այլ եղանակ), պայմաններով և ժամկետներում շահառուներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ.
6. Եթե հատուցման վճարը նշանակելուց հետո նույն զինծառայողի կապակցությամբ տեղի է ունենում սույն օրենքով սահմանված Հատուցման դեպքի փոփոխություն, ապա հաշվարկվում է շահառուին (շահառուներին) նոր Հատուցման դեպքի հիմքով վճարման ենթակա և նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքի հիմքով արդեն իսկ վճարված գումարների միջև տարբերությունը: Եթե սույն մասում նշված հաշվարկի արդյունքներով պարզվի, որ`
    1) նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով շահառուին (շահառուներին) վճարված գումարի չափը հավասար է նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա գումարի չափին կամ գերազանցում է դրան, ապա նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա հատուցման գումարը համարվում է վճարված, և նոր Հատուցման դեպքով վճարում չի կատարվում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

դ. պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երկրորդ խմբի կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության դեպքում` 53.000.000 դրամ,
    ե. պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երկրորդ խմբի կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության դեպքում` 41.000.000 դրամ,
    զ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի երկրորդ խմբի կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության դեպքում` 29.000.000 դրամ.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գումարները վճարվում են հետևյալ պայմաններով.
    1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված գումարից 10.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում.
    2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերում նշված գումարից 5.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

3. Եթե Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակներ, եթե նրանք հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը, ապա սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարվող ամսական հավասար վճարին ավելացվում է ամսական լրացուցիչ 100 հազար դրամ: Սույն մասով սահմանված լրացուցիչ գումարի վճարումը դադարեցվում է սույն մասով սահմանված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքը վերանալու, ինչպես նաև հատուցման գումարների վճարման ժամկետը լրանալու կամ հատուցման գումարների վճարման հիմքը վերանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սույն մասի դրույթները կիրառվում են նաև այն դեպքում, երբ սույն մասով սահմանված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքը ծագում է Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվանից հետո: Սույն մասի կիրառման նպատակով`
    1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն) սահմանում է սույն մասում նշված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքերը և դրանց փոփոխման մասին տեղեկությունները բացահայտելու, հավաքելու, մշակելու, համապատասխան պետական մարմիններին և Հիմնադրամին տրամադրելու կարգը, ինչպես նաև սույն մասի 3-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված փաստերի հաստատման նպատակով ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը և ներկայացման կարգը, ներկայացված փաստաթղթերի հիման վրա որոշում ընդունելու կարգը.
    2) Հիմնադրամը սահմանում է սույն մասում նշված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքերի վերաբերյալ տեղեկությունների հաշվառման կարգը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

2) նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա գումարի չափը գերազանցում է նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով շահառուին (շահառուներին) արդեն իսկ վճարված գումարի չափը, ապա Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով շահառուին (շահառուներին) վճարվում է նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա և նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով արդեն իսկ վճարված գումարների միջև տարբերությունը: Ընդ որում, այս դեպքում հատուցման գումարների վճարումը դադարեցվում է սույն կետում նշված տարբերությունը շահառուին (շահառուներին) վճարելու դեպքում, իսկ ամսական հավասար վճարի չափը սահմանվում է նոր Հատուցման դեպքի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված ամսական հավասար վճարի չափով.
6.1. Եթե հատուցման վճարը նշանակելուց հետո զինծառայողի հաշմանդամության խումբը փոխվում է առաջինից երկրորդ կամ երրորդ, երկրորդից երրորդ, կամ տեղի է ունենում զինծառայողի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի փոփոխություն` խորը աստիճանից ծանր, միջին կամ թեթև, ծանր աստիճանից միջին կամ թեթև, կամ զինծառայողը հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչվում, ապա մինչև փոփոխությունը նշանակված հատուցման գումարները (այդ թվում` ամսական հավասար վճարների չափերը), ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված 20 տարվա ժամկետը վերանայման ենթակա չեն.
7. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հատուցման դեպքի փոփոխություն է համարվում`
    1) առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված պատճառով մահանալը.
    2) զինծառայողին անհայտ բացակայող համարելուց դադարելը և այդ զինծառայողին առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը.
    3) զինծառայողի հաշմանդամության խմբի կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի փոփոխությունը, բացառությամբ սույն հոդվածի 6.1-ին մասում նշված դեպքերի: