Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 42 Բողոքի քննարկման կարգը և արդյունքները. 1. Բողոքը ենթակա է քննարկման այն ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում. 2. Բողոքի քննարկման համար հրավիրված Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել բողոք ներկայացրած անձը կամ նրա լիազորած անձը. 3. Բողոք ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ծանուցվում է նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ. 4. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեծամասնությունը: Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ. 5. Բողոքի քննարկման արդյունքով Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից (վերջնական պատասխաններից) մեկը․ 1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու մասին կամ 2) բողոքը մերժելու մասին: |