Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 Օրենքում օգտագործվող հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) մշակութային արժեք՝ «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքում կիրառվող նշանակությամբ․ 2) մշակութային նշանակության առարկա՝ «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքում կիրառվող նշանակությամբ․ 3) մշակութային աճուրդ՝ անգլիական դասական սակարկության ձև, որի արդյունքով հաղթող է ճանաչվում մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների համար առավելագույն գին առաջարկող մասնակիցը․ 4) մշակութային արժեքի և մշակութային նշանակության առարկայի լոտ՝ աճուրդով վաճառվող մշակութային արժեքներ և մշակութային նշանակության առարկաներ, որոնք ունեն համապատասխան նկարագրություն, տվյալներ և մեկնարկային գին․ 5) գնահատում` մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի լոտի շուկայական մոտավոր գին, որն ամրագրվում է աճուրդի կատալոգում․ 6) մեկնարկային գին` մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի լոտի վաճառքի համար նախատեսված գին, որով մեկնարկում է աճուրդը․ 7) քայլ՝ աճուրդում լոտի գնի հետևողական բարձրացում․ 8) աճուրդային գործունեություն՝ մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների աճուրդ կազմակերպելու լիազորություններով օժտված մասնագիտացված ձեռնարկատիրական գործունեություն, որն ուղղված է սույն օրենքով սահմանված ծառայությունների մատուցմանը․ 9) աճուրդավար` ֆիզիկական անձ, որն անմիջականորեն վարում է մշակութային աճուրդը․ 10) աճուրդային նվազագույն քայլ՝ նվազագույն չափ, որով բարձրանում է գինը․ 11) աճուրդի կատալոգ՝ տպագիր կամ էլեկտրոնային հրատարակություն, որտեղ ներկայացվում է առաջարկվող օտարման ենթակա լոտերի ցանկը. 12) նախաաճուրդային ցուցադրություն՝ աճուրդում վաճառքի համար առաջարկված լոտերի ցուցադրում շահագրգիռ կողմերին ծանոթացնելու նպատակով․ 13) աճուրդի մասնակից՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գրանցվել և ցանկություն է հայտնել աճուրդի կազմակերպչի միջոցով իրականացնելու մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի օտարման կամ ձեռքբերման գործընթաց․ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 14) աճուրդի հավելավճար՝ գնորդի կամ վաճառողի կողմից աճուրդի կազմակերպչի համար սահմանված հավելյալ վճար՝ գնված կամ վաճառված լոտի նկատմամբ աճուրդ կազմակերպելու և անցկացնելու համար․ 15) վաճառքի գին՝ գին, որը գնորդը վճարում է առք ու վաճառքի պայմանագրով իր գնած լոտի (մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի) համար, որը ներառում է նաև աճուրդի գինը և աճուրդի հավելավճարը․ 16) մշակութային աճուրդի կազմակերպիչ` գույքային իրավունքների տիրապետող, աճուրդային գործունեություն ծավալող լիցենզավորված կազմակերպություն, որը գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա և ներկայանում է նրա կամ իր անունից․ 17) աճուրդի մասնակցի համարանիշ՝ կազմակերպչի կողմից տրվող բնութագրող տարբերակիչ կոդանիշ․ 18) հայտ՝ աճուրդին մասնակցելու նպատակով աճուրդի մասնակցի կամ կազմակերպչի կողմից ներկայացվող գնման (վաճառքի) առաջարկ, որում նշվում են այդ առաջարկի բավարարման բոլոր էական պայմանները․ 19) գնային հայտի ներկայացում` աճուրդի ընթացքում մասնակցի կատարած գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս լինել աճուրդի կազմակերպչի կողմից նախապես սահմանված նվազագույն հավելման չափից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով․ 20) մշակութային աճուրդի տուն՝ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպություն, որը տրամադրում է առցանց և առկա ձևաչափով ենթակառուցվածք՝ նախատեսված մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների աճուրդային վաճառքի կամ այլ ընթացակարգերով օտարման կազմակերպման և իրականացման համար․ 21) բիդ՝ տվյալ պահին ամենաբարձր գինը, որով առկա է գնման պատվեր․ 22) արվեստի գործակալ՝ մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների շուկայում մասնագիտացած մասնակից, որը կատարում է մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների գործարքներ իր անունից և իր հաշվին` եկամուտ ստանալով առք ու վաճառքի գների տարբերությունից․ 23) լիազոր մարմին՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով մշակույթի բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին։ |