Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 95 Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակները. 1. Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակներն են՝ 1) տուգանքը, 2) հանրային աշխատանքները, 3) որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, 4) ազատության սահմանափակումը, 5) կարճաժամկետ ազատազրկումը, 6) ազատազրկումը. 2. Մինչև 16 տարին լրանալը հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատժի նվազագույն և առավելագույն ժամկետը կամ չափը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված պատժի նվազագույն և առավելագույն ժամկետի կամ չափի մեկ երրորդը: 16-ից մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատժի նվազագույն և առավելագույն ժամկետը կամ չափը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված պատժի նվազագույն և առավելագույն ժամկետի կամ չափի մեկ երկրորդը: Եթե նշված կանոնները կիրառելիս պատժի ժամկետը կամ չափը պակաս է ստացվում տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից կամ չափից, ապա նշանակվում է ստացված ժամկետով կամ չափով պատիժ: |