Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 30 Կենդանական ծագման կողմնակի արտադրանքը տնօրինողի պարտականությունները. 1. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքը տնօրինող և (կամ) պահեստավորող տնտեսավարող սուբյեկտները` 1) իրականացնում են անվտանգության գործունեության վտանգի աղբյուրի վերլուծության և ռիսկերի կառավարման համակարգ, որն ապահովում է վտանգի վերլուծությունը և կրիտիկական կետերի հսկողությունը. 2) նշանակում են գործունեության վտանգի աղբյուրի վերլուծության և ռիսկերի կառավարման համակարգ, համակարգի համար պատասխանատու մասնագետներ և պարբերաբար ամփոփում, վերլուծում են արդյունքները. 3) ապահովում են պատրաստի արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համապատասխանությունը ներկայացվող պահանջներին. 4) իրականացնում են պատրաստի արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի տեղաշարժի հսկման համակարգ. 5) ներկայացվող պահանջներին անհամապատասխանության դեպքում անմիջապես ծանուցում են լիազոր մարմնին. 6) լիազոր մարմնի ցուցումով` ա. հայտնաբերում են անհամապատասխանության պատճառը, բ. վերամշակում կամ ոչնչացնում են խմբաքանակը, գ. ապահովում են յուրաքանչյուր խմբաքանակի փորձաքննությունը, դ. նախաձեռնում են մաքրման և ախտահանման միջոցառումներ: |