Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 61 ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ (այդ թվում՝ կառուցապատված) մասնավորեցումն ու ՕՏԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ. 1. Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնում են` 1) համայնքների վարչական սահմաններում՝ համայնքների ղեկավարները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքերի. 2) իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի), ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետական հողամասերի դեպքերում՝ պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենսգրքով, մասնավորեցման և օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |