Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 20 Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը. 1. Կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում է` 1) հիմնադիրներին` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի համաձայն. 2) պետական մարմիններին` օրենքով կամ լիազոր մարմնի սահմանած դեպքերում և կարգով. 3) հանրությանը` օրենքով սահմանված դեպքերում հրապարակելու միջոցով. 2. Կազմակերպության տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ժամկետները սահմանում է լիազոր մարմինը. 3. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման օր է համարվում դրանց` ըստ պատկանելության հանձնելու օրը: Հաշվետվությունները փոստի միջոցով ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցման հիման վրա հաշվետվության ներկայացման օրը: |