FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները.
1. Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2. Կառավարիչն իրավունք ունի թողարկողի բանկային կամ վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու լիցենզիան անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու պահից մինչև երեք ամիս ժամանակահատվածով դադարեցնելու հիպոտեկային պարտատոմսերում ներդրողներին կամ մասնակից կազմակերպություններին վճարումներ կատարելը: Ընդ որում, սույն մասում նշված դեպքում վճարումների դադարեցումը չի համարվում թողարկողի կողմից պարտավորությունների խախտում: Ապահովված հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ Կենտրոնական բանկը կարող է կառավարչի` սույն մասում նշված իրավունքը երկարաձգել լրացուցիչ մինչև երեք ամիս ժամկետով.
3. Թողարկողի բանկային կամ վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու լիցենզիան անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու պահից կառավարիչը պետք է ապահովի, որ ապահովության միջոցների գծով ստացվող վճարումներն առանձնացվեն թողարկողի այլ ակտիվներից և հաշվառվեն հատուկ այդ նպատակով վարվող հաշվեհամարներում: Կառավարիչը կարող է որոշում կայացնել, որ թողարկողը շարունակի իրականացնել ապահովման միջոց հանդիսացող հիպոտեկային վարկերի սպասարկում` համապատասխան հատուցման դիմաց: Կառավարիչը կարող է գանձել իր կողմից, որպես կառավարիչ, մատուցվող ծառայությունների դիմաց վճարները` Կենտրոնական բանկի կողմից նշված սահմանափակումներով: