Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 Արյան դոնորության քարոզչությունը. 1. Արյան դոնորության քարոզչությունը համակարգում և իրականացնում է լիազոր մարմինը` պետական ծրագրին համապատասխան: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ կազմակերպությունները համաձայնությամբ կարող են ներգրավվել լիազոր մարմնի կողմից իրականացվող արյան դոնորության քարոզչության մեջ. 2. Զանգվածային լրատվամիջոցները, ոչ պետական, հասարակական, կրոնական և այլ կազմակերպությունները կարող են մասնակցել արյան դոնորության քարոզչության կազմակերպմանն ու ֆինանսավորմանը. 3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները սեփական նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ աջակցում են արյան դոնորության քարոզչությանն ուղղված միջոցառումներին: |