Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 951 Չեկը վճարելուց հրաժարվելը հավաստելը. 1. Չեկը վճարելուց հրաժարվելը պետք է հավաստվի հետևյալ եղանակներից մեկով` 1) նոտարի կողմից բողոքարկելով կամ օրենքով սահմանված կարգով հավասարանշանակ ակտ կազմելով. 2) չեկը վճարելուց հրաժարվելու մասին դրա վրա վճարողի մակագրությամբ` վճարման ներկայացնելու տարվա, ամսվա և ամսաթվի նշումով. 3) ինկասավորող բանկի մակագրությամբ` տարվա, ամսվա և ամսաթվի նշումով այն մասին, որ չեկը ժամանակին ներկայացվել է, սակայն չի վճարվել. 2. Բողոքը կամ դրան հավասարազոր ակտը պետք է կազմվի մինչև չեկը ներկայացնելու ժամկետի ավարտը: Եթե չեկը ներկայացվել է ժամկետի վերջին օրը, բողոքը կամ դրան հավասարազոր ակտը կարող է կազմվել հաջորդ աշխատանքային օրը: |