Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին տեղեկատվությունը. 1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններում բովանդակվող տեղեկատվությունները բաց են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար. 2. Լիազոր մարմինները պարտավոր են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից անվճար տրամադրել համապատասխան տեղեկատվություն. 3. Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ թղթային տարբերակով տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկատվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք. 3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարի դիմաց այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց կարող են տրամադրվել առցանց: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարը չի կարող գերազանցել բազային տուրքի չափը. 4. Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից իրենց վերաբերյալ թղթային տարբերակով տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ անվճար. 4.1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկություններն անվճար նրանց կարող են տրամադրվել առցանց. 5. Էլեկտրոնային գրանցամատյանին կից պետք է պահվեն նաև նշված տեղեկություններին վերաբերող բոլոր համապատասխան փաստաթղթերի պատճենները։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 6. Լիազոր մարմինները ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման, դադարեցման կամ կասեցված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի վերականգնման մասին իրենց որոշումների պատճենները՝ դրանք ընդունելու օրվանից, իսկ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և հրապարակում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում և համապատասխան գրառում կատարում էլեկտրոնային գրանցամատյանում. 7. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ վերականգնման, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին որոշումները կամ վճիռները հրապարակվում են «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հատուկ բաժնում դրանց ստացման օրվանից հետո՝ տասն օրվա ընթացքում: |