FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

Ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելը.
1. Եթե ավտոտրանսպորտային միջոցն առանց համապատասխան վճարի վճարման ավտոկայանատեղում կայանել է քառասունութ ժամից ավելի, ապա ավտոկայանատեղի կազմակերպիչն իրավունք ունի տվյալ ավտոտրանսպորտային միջոցն իր ուժերով տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք), եթե ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա լիազորած անձը կամ այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը, չի ստանձնում պարտավորություն վճարելու տեղական վճարն ու վճարը չվճարելու համար օրենքով նախատեսված տուգանքը: Ընդ որում` կազմակերպիչն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ավտոտրանսպորտային միջոցն անվնաս տեղափոխելու համար.
1.1. Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն և ենթակա է հատուկ տարածք տեղափոխման.
2. Ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ, և այդ մասին անմիջապես պատշաճ ձևով տեղեկացվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը.
3. Կազմակերպիչը կազմում է ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արձանագրության կրկնօրինակն ուղարկվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը.
4. Ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանելու ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով` սկսած հատուկ տարածքում այն տեղավորելու պահից.
5. Հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվում է վճար`
    1) յուրաքանչյուր ժամի համար` մինչև տվյալ ավտոկայանատեղի համար սահմանված դրույքաչափի եռապատիկը ներառյալ.
    2) յուրաքանչյուր օրվա համար` մինչև տվյալ ավտոկայանատեղի համար սահմանված դրույքաչափի եռապատիկը ներառյալ.
6. Հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը, նրա լիազորած անձին կամ այն անձին, ում կցված է այն, հանձնվում է հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո: