FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

2) Ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսելու վայրի և ժամանակի մասին մասնակիցներին ծանուցելու եղանակները և ժամկետները.
    3) անդամների առավելագույն քանակական կամ որակական պահանջներ.
    4) գործունեության կազմակերպմանն առնչվող՝ օրենքին չհակասող այլ դրույթներ.
3. Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաև դրանում փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունն ուժի մեջ են մտնում պետական գրանցման պահից: Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները և լրացումներն այդ կանոնադրության անբաժանելի մասն են.
4. Պետական գրանցումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Կազմակերպության կանոնադրությունը և դրա փոփոխությունները հասանելի են դառնում Գործակալության պաշտոնական ինտերնետային կայքում.
5. Կազմակերպության կանոնադրության և կառավարման մարմինների իրավական ակտերի միջև հակասության դեպքում գործում է կանոնադրությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

Կազմակերպության կանոնադրությունը.
1. Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որտեղ ամրագրվում են Կազմակերպության`
    1) անվանումը և կրճատ անվանումը.
    2) գտնվելու վայրը.
    3) գործունեության առարկան և նպատակները.
    4) բարձրագույն մարմինը՝ ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար և այլն (այսուհետ՝ Ժողով), Ժողով գումարելու կարգը, ժամկետները և լիազորությունները, որոշումներ ընդունելու կարգը.
    5) գործադիր մարմինը (նախագահը, կառավարիչը, տնօրենը և այլն) և մարմնի լիազորությունները.
    6) կառավարման այլ մարմնի առկայության դեպքում մարմին ձևավորելու կարգը, մարմնի լիազորությունները, լիազորությունների ժամկետները և որոշումներ ընդունելու կարգը.
    7) գործադիր մարմնից բացի, այն մարմինը, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել Կազմակերպությունը, ինչպես նաև մարմնի ընտրության (նշանակման) կարգը և լիազորությունները.
    8) անդամներին առաջադրվող պահանջները և անդամ դառնալու կարգը, ինչպես նաև Կազմակերպությունից անդամների դուրս գալու կարգը.
    9) Կազմակերպության շահառուները, եթե այդպիսիք առկա են.
    10) անդամների իրավունքները և պարտականությունները.
    11) անչափահաս անդամների իրավունքների կամ պարտականությունների առանձնահատկությունները, եթե նախատեսված է անչափահաս անձի անդամություն.
    12) անդամին Կազմակերպությունից հեռացնելու դեպքերն ու կարգը.
    13) գույքը տնօրինելու և կառավարելու կարգը.
    14) Ժողով հաշվետվություններ ներկայացնելու և հաստատելու կարգն ու ժամկետները.
    15) այն մարմինը, որն իրավասու է սահմանելու անդամավճարի չափը և դրա գանձումը կազմակերպելու կարգը (եթե կանոնադրությամբ նախատեսված է անդամավճարի գանձում).
    16) գործունեությունը վերահսկելու կարգը (եթե կանոնադրությամբ նախատեսված է վերստուգող մարմին).
    17) կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը.
    18) գործունեության ժամկետը, եթե Կազմակերպությունը ստեղծվել է որոշակի ժամկետով.
2. Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նաև նախատեսվել՝
    1) նրա բոլոր անդամների կամ կանոնադրությամբ սահմանված կարգով որոշված համամասնությամբ՝ անդամներից ընտրված պատվիրակների մասնակցությունը Ժողովին.