Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 60 Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումների) և զորավարժությունների (զորախաղերի) կանչելու կարգն ու ժամկետները. 1. Պահեստազորի առաջին կամ երկրորդ խմբերում հաշվառված շարքային կամ ենթասպայական կամ սպայական կազմերի պահեստազորայինը կարող է կանչվել զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումների) կամ զորավարժությունների (զորախաղերի) ոչ ավելի, քան տարեկան երկու անգամ. 2. Պահեստազորայինները զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումների) կանչվում են մինչև 10 օրացուցային օր ժամկետով, իսկ զորավարժությունների (զորախաղերի)` դրանց տևողության ամբողջ ժամկետով. 3. Պահեստազորայինը զինվորական վարժանքի կամ զորավարժության կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տրված ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին ուղարկվում է զինվորական վարժանքի կամ զորավարժության անցկացման վայր` սահմանված ժամկետում զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու համար: Զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացին ապահովվում է անվճար սննդով և զինվորական համազգեստով` զինծառայողների համար սահմանված կարգով, և քնելատեղով. 4. Պահեստազորայինին զինվորական վարժանքի կամ զորավարժության ավարտից հետո միանվագ ձևով վճարվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովությանը համարժեք չափով և կարգով. 5. Զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում են քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը: Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն. 6. Քաղաքացու կողմից զինվորական վարժանքից կամ զորավարժությունից խուսափելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: |