FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը.
1. Քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Կառավարության, վարչապետի և քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի (այսուհետ՝ համակարգող փոխվարչապետ) որոշումներով, ինչպես նաև այլ իրավական ակտերով.
2. Քաղաքացիական ծառայությունը կազմակերպվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված սկզբունքների հիման վրա.
3. Քաղաքացիական ծառայողների հիմնական իրավունքների և պարտականությունների, սոցիալական երաշխիքների, բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են քաղաքացիական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Քաղաքացիական ծառայության անցնող քաղաքացիների՝ սույն օրենքից բխող իրավունքների իրականացմանն առնչվող պայմանները և կարգերն ընդունում է Կառավարությունը, իսկ ծառայության կազմակերպման առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը: