Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 13 Պաշտպանի լիազորությունները դադարելը. 1. Պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում. 2. Հրաժարականի դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում։ Հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում. 3. Պաշտպանի լիազորությունների ժամկետն ավարտված է համարվում նրա՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը. 4. Ազգային ժողովի նախագահը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ լիազորությունների ժամկետն ավարտվելու հիմքի, համապատասխան տեղեկությունն ստանալու պահից հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին: Հրաժարականի դեպքում սույն մասում նշված հաղորդագրությունը հրապարակվում է Պաշտպանի կողմից կրկին հրաժարականի դիմում ներկայացվելուց հետո. 5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով Պաշտպանի լիազորությունները դադարելու դեպքում, բացառությամբ ժամկետն ավարտվելու հիմքով Պաշտպանի լիազորությունների դադարման դեպքի, Պաշտպանի ընտրությունն անցկացվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում: |