Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 21.1 Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրումը. 1. Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմվում է, եթե` 1) առկա է ձերբակալված կամ կալանավորված անձի գրավոր կամ բանավոր հայտարարությունը մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետևանք լինելու վերաբերյալ. 2) բուժաշխատողը հայտնաբերում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը կարող է լինել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետևանք. 3) ձերբակալվածների պահման վայրի կամ կալանավորվածների պահման վայրի վարչակազմի ծառայողը բուժաշխատողին հայտնում է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքի մասին. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական զննության արձանագրությունն ստորագրվում է բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողի և բժշկական զննության ենթարկված ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից: Եթե բժշկական զննությանը ներկա է եղել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը, ապա արձանագրությունն ստորագրում է նաև նա: Ձերբակալված կամ կալանավորված անձի կամ բժշկական զննությանը ներկա նրա ընտրած բժշկի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ նշվում է այդ փաստը. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը պարտավոր է՝ 1) արձանագրության պատճենն արձանագրությունը կազմելուց հետո անհապաղ տրամադրել ձերբակալված կամ կալանավորված անձին. 2) ձերբակալված կամ կալանավորված անձին տեղեկացնել իր միջոցների հաշվին մասնագիտական երկրորդ կամ իր նախընտրած թվով այլ կարծիք ստանալու իր իրավունքի մասին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 21.1 3) անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում արձանագրությունը կազմելու, իսկ հայտնի լինելու դեպքում՝ նաև խոշտանգում կամ վատ վերաբերմունքի այլ ձևեր ենթադրաբար կիրառած աշխատակցի կամ այլ ձերբակալված կամ կալանավորված անձի ինքնության վերաբերյալ, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, իրազեկել ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված միջոցները ձեռնարկելու համար. 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ 1) կալանավորված անձի բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, արձանագրությունն ուղարկել իրավասու քննչական մարմին, իսկ արձանագրության պատճենը, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով՝ դատախազություն. 2) ձերբակալված անձի բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը պարտավոր է անհապաղ, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, արձանագրությունը տրամադրել շտապ բժշկական օգնության ծառայության կայանի օպերատիվ աշխատանքները կազմակերպող տվյալ օրվա պատասխանատուին, որը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում արձանագրությունը և շտապ բժշկական օգնության կանչի թերթիկը, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, ուղարկել իրավասու քննչական մարմին, իսկ դրանց պատճենները, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով՝ դատախազություն. 5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված զննության արձանագրության վերաբերյալ իրազեկման հիման վրա ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթարկված ձերբակալված կամ կալանավորված անձի շփումը ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի՝ խոշտանգում կամ վատ վերաբերմունքի այլ ձևեր ենթադրաբար կիրառած աշխատակցի կամ այլ ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ բացառելու նպատակով: |