Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 47 Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշմանը ներկայացվող պարտադիր պահանջները. 1. Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի՝ սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մակնշման պարտադիր տեղեկությունները և նշաններն են առևտրային անվանում պարունակող ապրանքային նշանը, հեղուկի ծավալը, սպիրտի փաստացի պարունակությունը, գինեգործական արտադրանքի տեսակը, գույնը, այդ արտադրանքի օգտագործման հակացուցումները, պահման պայմանների մասին ցուցումները, խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը, արտադրողի և ներմուծողի անունները և հասցեները, արտադրող երկիրը, շշալցման ամսաթիվը և տարեթիվը. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պարտադիր տեղեկություններին ավելացվում են՝ 1) գինու համար՝ խաղողի բերքի տարեթիվը. 2) աշխարհագրական նշումով գինու համար՝ ծագման աշխարհագրական վայրը բնութագրող նշումը. 3) խաղողի սորտի անվանումը, եթե տվյալ գինու պատրաստման համար օգտագործված խաղողների մեջ տվյալ սորտի պարունակության կշռային մասն առնվազն 85 տոկոս է. 4) շաքարի պարունակությունը և այն արտահայտող ավանդական տերմինը, ինչպես նաև երկրորդային խմորման բնույթի վերաբերյալ տեղեկատվություն, եթե մակնշվող արտադրանքը խաղուն գինի է. 5) տեղեկատվություն խաղողի բուրավետ սորտի մասին, եթե մակնշվող արտադրանքը խաղուն բուրավետ գինի է, և եթե տվյալ գինու պատրաստման համար օգտագործված խաղողների մեջ տվյալ սորտի պարունակության կշռային մասն առնվազն 85 տոկոս է. 6) բրենդիների համար՝ տարիքը կամ այն արտահայտող ավանդական նշանակումները: |