FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15.2

Սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը.
1. Սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված սնանկության վտանգի դիմումը դատավորն այն ստանալու օրն ընդունում է վարույթ և նշանակում է դատական նիստ մեկամսյա ժամկետում, եթե առկա չեն սույն օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներով սահմանված՝ սնանկության վտանգի դիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը.
2. Դիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ հրավիրելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կառավարիչ է նշանակում պարտապանի ներկայացրած թեկնածուին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Ներկայացված կառավարչի թեկնածուի` սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված կարգով.
3. Դատարանը սնանկության վտանգի վերաբերյալ դիմումի վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է պարտապանին, պարտապանի կողմից դիմումում ներկայացված պարտատերերին և կառավարչին։