Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 77 Լուծարման հաշվեկշռի հաստատումը: Լուծարային հանձնաժողովի գործունեության դադարումը. 1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռը, որը լուծարվող բանկի ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովը ներկայացնում է Կենտրոնական բանկ. 2. Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում կայացնում է լուծարման հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում՝ նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարման հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է սույն օրենքի պահանջները. 3. Կենտրոնական բանկի կողմից լուծարման հաշվեկշիռը չհաստատելու դեպքում լուծարային հանձնաժողովը տասնօրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարման հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և լուծարման հաշվեկշիռը լուծարվող բանկի ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ դիմումը քննում է սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով. 4. Կենտրոնական բանկի կողմից լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը լուծարվող բանկը գրանցումից հանելու մասին գրառում է կատարում բանկերի գրանցումների մատյանում, որից հետո բանկը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին. 5. Կենտրոնական բանկի կողմից լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովը բանկի լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով տեղեկանք է հրապարակում, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է բանկի լուծարման հետ կապված պարտավորություններից: |