FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  107

Տարանցման հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները.
1. Տարանցման հայտարարագրում նշման են ենթակա հետևյալ տեղեկությունները՝
    1) ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին՝ տրասնպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան, հայտարարատուի, փոխադրողի մասին.
    2) ապրանքներն ուղարկող երկրի և նշանակման երկրի մասին.
    3) այն տրանսպորտային միջոցի մասին, որով տեղափոխվում են ապրանքները.
    4) ապրանքների անվանման, քանակի և արժեքի մասին՝ տրասնպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան.
    5) ապրանքների ծածկագրի մասին՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով: Այն ապրանքների (ապրանքների բաղադրիչների) վերաբերյալ, որոնք չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում որոշ ժամանակահատվածում տեղափոխվում են Միության մաքսային սահմանով մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներով, կարող են նշվել տեղեկություններ ապրանքի ծածկագրի մասին՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ առնվազն 10 նիշի մակարդակով՝ այդ ապրանքների վերաբերյալ ապրանքների դասակարգման մասին նախապես ընդունված որոշմանը կամ Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին որոշմանը համապատասխան.
    6) ապրանքների համաքաշը կամ ծավալը, ինչպես նաև ապրանքների քանակը՝ արտահայտված չափման լրացուցիչ միավորներով, եթե Եվրասիական տնտեսական Միության միասնական մաքսային սակագնով հայտարարագրվող ապրանքի նկատմամբ սահմանված է չափման լրացուցիչ միավոր՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի յուրաքանչյուր ծածկագրի.
    7) բեռնատեղիների քանակի մասին.
    8) տրասնպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան՝ ապրանքների նշանակման կետի մասին.
    9) սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ արգելքների և սահմանափակումների պահպանման մասին.
    10) ճանապարհին ապրանքների նախատեսված փոխաբեռնման կամ այլ բեռնային գործողությունների մասին:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  107

2. Տարանցման հայտարարագրի ձևը լրացնելու կարգը սահմանելիս Հանձնաժողովն իրավասու է կրճատելու ապրանքների հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները՝ կախված ապրանքների կատեգորիաներից, Միության մաքսային սահմանով դրանք տեղափոխող անձանցից և (կամ) այն տրանսպորտի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը).
3. Որպես տարանցման հայտարարագիր թույլատրվում է օգտագործել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ կետով և 306-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի: Որպես տարանցման հայտարարագիր տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր օգտագործվելու դեպքում այդպիսի փաստաթղթերը պետք է պարունակեն սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունները: Եթե որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող փաստաթղթերը չեն պարունակում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված բոլոր տեղեկությունները, ապա պակասող տեղեկությունները պետք է ներառվեն մաքսային մարմին ներկայացվող տարանցման հայտարարագրին կցվող կամ դրան ուղեկցող փաստաթղթերում.
4. Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով փոխադրվող Միության ապրանքների տարանցման հայտարարագրում ներկայացվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունները՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան արգելքների և սահմանափակումների պահպանման մասին, այդ ապրանքների արժեքի մասին տեղեկությունների և այլ տեղեկությունների, եթե դա սահմանված է սույն Օրենսգրքին համապատասխան: Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու, որ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով փոխադրվող Միության ապրանքների տարանցման հայտարարագրում նշման են ենթակա ապրանքների արժեքի մասին տեղեկություններ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  107

5. Սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների տարանցման հայտարարագրում, ի լրումն սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունների, ներկայացվում են այն մաքսային հայտարարագրերի մասին տեղեկություններ, որոնց համապատասխան ապրանքները ձևակերպվել են «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով: