Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 46 Դիտողությունների և առարկությունների քննարկումը. 1. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի համաձայն` սահմանված ժամկետում դիտողության և առարկության վերաբերյալ հայտատուի ներկայացրած նկատառումները պետական լիազոր մարմինն ըստ էության քննարկում է սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված ապրանքային նշանի փորձաքննության անցկացման կարգով սահմանված պահանջներին համապատասխան. 2. Հայտատուի կողմից հիմնավոր դիմում ներկայացնելու դեպքում դիտողության քննարկումը կասեցվում է մինչև դիմումում նշված ժամկետի ավարտը. 3. Առարկության քննարկումը կասեցվում է հետևյալ դեպքերում և ժամկետներով՝ 1) հակադրվել է ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշանի կամ արդյունաբերական դիզայնի գրանցման հայտ մինչև դրա վերաբերյալ վերջնական որոշման կայացումը. 2) առարկության հիմքում դրված ավելի վաղ ապրանքային նշանը կամ արդյունաբերական դիզայնը գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու գործընթացում է՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշման ընդունումը. 3) կողմերից մեկը հիմնավորված դիմում է ներկայացրել մինչև դրա մեջ նշված ժամկետի ավարտը։ Առարկության քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո. 4. Դիտողության և առարկության քննարկման արդյունքում պետական լիազոր մարմինը համապատասխանաբար կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝ 1) դիտողությունը կամ առարկությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ապրանքային նշանի գրանցումը հայտի մեջ նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու մասին. 2) դիտողությունը կամ առարկությունը մերժելու մասին. 5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված որոշումները հաշվի են առնվում սույն օրենքի 45-րդ հոդվածի համաձայն ապրանքային նշանի փորձաքննության որոշման կայացման համար, որի մասին ծանուցվում է նաև դիտողություն կամ առարկություն ներկայացրած անձը: Նշված որոշմանը չհամաձայնելու դեպքում դիտողություն կամ առարկություն ներկայացրած անձը կարող է վիճարկել տվյալ ապրանքային նշանի գրանցումը սույն օրենքի 22-րդ կամ 23-րդ հոդվածներով սահմանված կարգով: |